Հակառակորդը հրադադարի  ռեժիմը խախտել է 20 անգամ. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:39 24/09/2016
ԼՂՀ

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 20 անգամ. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 140 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

 

 

Placeholder
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 20 անգամ. ԼՂՀ ՊՆ