Նավթի համաշխարհային գները նվազել են
Քաղաքական
11:09 24/09/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:

Ըստ այդ տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 3,26%-ով՝  հասնելով  44,81 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 3,13%-ով՝ հասնելով բարելի համար 46,16 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

 

Placeholder
Նավթի համաշխարհային գները նվազել են