Դավիթ Տոնոյան. Առաջնագծում այսօր հայկական կողմն առավելություն ունի
Քաղաքական
12:31 26/09/2016

Դավիթ Տոնոյան. Առաջնագծում այսօր հայկական կողմն առավելություն ունի

«Մենք ոչ մի բալանսի խնդիր չենք լուծում, մենք պետք է լինենք առավել, պետք է գերազանցենք հակառակորդին»,-«Ազատություն»  ռ/կ-ին ասել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ՀՀ անկախության 25-ամյակին առթիվ անցակցված ռազմական շքերթում ցուցադրված «Իսկանդեր» հրթիռային օպերատիվ մարտավարական համալիրին ու այլ սպառազինություններին:

Փոխնախարարի խոսքով, ցուցադրված համակարգերն իր համար ավելի շատ կանխարգելիչ, քան զսպող նշանակություն ունեն:

«Առաջնագծում այսօր հայկական կողմն առավելություն ունի»,-ասել է նա:

Տոնոյանը վստահեցրել է, որ ԶՈՒ անձնակազմը լիովին տիրապետում է եղած զինտեխնիկայի շահագործման հմտություններին:
«Տեխնիկական համալրմանը զուգահեռ զինված ուժերում փոխվում է նաև ուսուցման մակարդակը: Այսօր ՀՀ Զինված ուժերում չկա այնպիսի զինտեխնիկա, որի կիրառմանը մեր անձնակազմը պատրաստ չէ»,-նշել է նա:

«Ռազմական ցանկացած շքերթ քարոզչական նպատակ է հետապնդում:  Շքերթների միջոցով ցուցադրում ես քո կարգապահությունը, տարբեր ուժերի հետ ներդաշնակ լինելը, ցուցադրվում են կարողոթյունները, քո հասարակության ու հարկատուների առջև դա որոշակի հաշվետվություն է, թե ինչպիս սպառազինություններ են ձեռք բերվել: Կարծում եմ, այդ նպատակին մենք հասանք»,-ասել է փոխնախարարը:

Անդրադառնալով շքերթին այլազգի զինվորականների մասնակցությանը, փոխնախարարը նշեց, որ օտարերկրյա երկու մեծ պատվիրակություններ են եղել՝ ՌԴ-ից և ԱՄՆ-ից:
«Միացյալ Նանհանգներից երեք պատվիրակություն կար՝ խորհրդատվական, նահանգային համագործակցության շրջանակում Կանզասի գեներալի պատվիրակությունը, երրորդը Եվրոպայում Միացյալ Նահանգների ցամաքային ուժերի պատվիրակությունն էր»,-մանրամասնել է  Տոնոյանը:

 

 

Placeholder
Դավիթ Տոնոյան. Առաջնագծում այսօր հայկական կողմն առավելություն ունի