Տալի հուշամրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Բորիս Գելֆանդը
Աշխարհում
14:08 26/09/2016
Հայաստան

Տալի հուշամրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Բորիս Գելֆանդը

Մոսկվայում մեկնարկել է Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որն անցկացվում է 10-րդ անգամ: Այս տարի մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկն ու Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Եվգենի Տոմաշևսկին և Չաո Լին: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։

Երեկ տեղի ունեցան մրցաշարի բացման արարողությունը և կայծակնային շախմատի մրցաշարը, որը կատարում էր հիմնական մրցաշարի վիճակահանության դեր:

Բացման արարողությանը ներկա էին ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասսկին,  աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը և աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը:

Բացման արարողության պաշտոնական մասից հետո տեղի ունեցավ կայծակնային շախմատի մրցաշարը, որը կատարում էր հիմնական մրցաշարի վիճակահանության դեր: Հաղթող դարձավ Շահրիյար Մամեդյարովը, ով 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Լևոն Արոնյանը վաստակեց 5,5 միավոր և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Լավագույն հնգյակում տեղ զբաղեցրեցին նաև Պյոտր Սվիդլերը, Յան Նեպոմնյաշչին և Անիշ Գիրին: Նման արդյունքի շնորհիվ այս շախմատիստները մրցաշարում 5 պարտիա կխաղան սպիտակ խաղաքարերով և 4 պարտիա ` սևերով:

Համաձայն վիճակահանության՝ առաջին տուրում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը.

Պյոտր Սվիդլեր-Վլադիմիր Կրամնիկ
Յան Նեպոմնյաշչի-Եվգենի Տոմաշևսկի
Լևոն Արոնյան-Բորիս Գելֆանդ
Անիշ Գիրի-Վիշվանաթան Անանդ
Շահրիյար Մամեդյարով-Չաո Լի

Placeholder
Տալի հուշամրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Բորիս Գելֆանդը