Սարի թաղում «Ազատության» լրագրողին խոչընդոտելու գործով նախաքննությունն ավարտվել է
Իրավունք
15:38 26/09/2016
Հայաստան

Սարի թաղում «Ազատության» լրագրողին խոչընդոտելու գործով նախաքննությունն ավարտվել է

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի: Այդ մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական կենտրոնից:

Մասնավորապես՝ Դ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում ենթադրելով, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը նկարահանում է իրեն և չցանկանալով, որ իր վերաբերյալ տեսանյութեր տարածվեն ԶԼՄ-ներում, մոտեցել է լրագրողին, քաշքշել է, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև Դ. Ս.-ն լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրից դիմել է փախուստի:

Հիշեցնենք, որ նույն քրեական գործով առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել արդեն 8 անձանց, որոնցից 4-ի՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի ու Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասի նախաքննությունը ավարտվել է և ուղարկվել դատարան:

Հիշեցնենք նաև, որ որևէ անձի, ում դեմ այս մեղադրանքն է առաջադրվել, տվյալներ չի հայտնվել, ինչը արդեն ոչ համաչափ է արդեն իսկ տեղեկատվություն տարածելու տեսանկյունից։ 

Placeholder
Սարի թաղում «Ազատության» լրագրողին խոչընդոտելու գործով նախաքննությունն ավարտվել է