Վիգեն Սարգսյանը Պաշտպանության նախարար կնշանակվի, Նալբանդյանը կվերանշանակվի. ՀԺ
Օրվա մամուլ
08:23 27/09/2016

Վիգեն Սարգսյանը Պաշտպանության նախարար կնշանակվի, Նալբանդյանը կվերանշանակվի. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. «Իշխանությունը ցանկանում է  հավասարակշռություն մտցնել ՀՀ-ում արտաքին քաղաքական ազդեցության  մեջ՝  այդ առումով 2 կարևոր նախարարություններից  մեկում՝  ԱԳ-ում կամ ՊՆ-ում  նախարար նշանակելով ոչ ռուսական  ազդեցություն կրող գործչի։Ներկայումս երկու նախարարներն էլ համարվում են  «ՌԴ-ի մարդը»։ 

Մամուլում հրապարակվել է, որ  նախագահի աշխատակազմի ղեկավար  Վիգեն Սարգսյանն առաջիկայում նշանակվելու է  պաշտպանության նախարար։  Հիշեցնենք, որ մինչ այդ լուրեր էին շրջանառվում, թե նա նշանակվելու է  ԱԳ նախարար։  Իշխանական կուլիսներում խոսվում է, որ  Էդվարդ Նալբանդյանը կարողացել է ՌԴ-ի միջոցով իր վերանշանակվելու  հարցը լուծել,  և հիմա Սերժ Սարգսյանը ցանկանում է պաշտպանության նախարար  նշանակել Վիգեն Սարգսյանին, որը  ռուսական ազդեցություն չի կրում,  եթե իհարկե,  այս ընթացքում  Սեյրան Օհանյանը չկարողանա իր հարցը լուծել կրկին նույն ՌԴ-ի միջոցով»։

Placeholder
Վիգեն Սարգսյանը Պաշտպանության նախարար կնշանակվի, Նալբանդյանը կվերանշանակվի. ՀԺ