Հովհաննես Հովսեփյանը եղբոր շնորհիվ կպահպանի պաշտոնը. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:32 27/09/2016

Հովհաննես Հովսեփյանը եղբոր շնորհիվ կպահպանի պաշտոնը. «Ժողովուրդ»

Իշխանական կուլիսներում մեկ շաբաթից ավել է՝ քննարկվում է ՊԵԿ-ը հարկային և մաքսային ծառայությունների բաժանելու մասին լուրերը: Նույնիսկ նշվում էր, թե ով է լինելու մաքսային ծառայության ղեկավարը, իբր այդ պաշտոնը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է վստահել «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին:

Սակայն ՊԵԿ-ում և կառավարությունում «Ժողովուրդ» օրաթերթի բոլոր հարցումները փաստել են, որ տարանջատման խնդիր չկա: Երեկ արդեն լուրեր տարածվեցին այն մասին, որ օրերս Հայաստան է եկել ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի ռուսաստանաբնակ եղբայրը` Հակոբ Հովսեփյանը: Նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և խոստացել առաջիկայում օգնել, որ ՌԴ-ից նոր ներդրումներ գան Հայաստան:

«Ինքը` գործարար Հակոբ Հովսեփյանը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ խոստացել է առաջիկայում մոտ 5 միլիոն դոլարի նոր ներդրում կատարել: Ու թերևս այդ հանդիպումից հետո է որոշվել հարկայինը և մաքսայինը չառանձնացնել և թողնել Հովհաննես Հովսեփյանի տիրապետության տակ»,-հավելել է թերթը:

 

 

Placeholder
Հովհաննես Հովսեփյանը եղբոր շնորհիվ կպահպանի պաշտոնը. «Ժողովուրդ»