Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում  մայրենի լեզու սովորել. նախարար
Կրթություն, գիտություն
18:56 27/09/2016
Հայաստան

Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում մայրենի լեզու սովորել. նախարար

Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները այսօր  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին  ներկայացրել են եզդիական համայնքի մտահոգություններն ու առաջարկությունները՝ ազգային փոքրամասնություններ ունեցող ՀՀ դպրոցներում եզդիերենի ուսուցման և մայրենի լեզվի դասագրքերի հրատարակման վերաբերյալ: 

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը խոստացել է բարձրացված բոլոր հարցերը քննարկել ու տալ համաձայնեցված լուծումներ:

«Մենք Հայաստանում ապրող  եզդիներին չենք  դիտարկում սոսկ ազգային փոքրամասնության  ներկայացուցիչներ, մենք եզդի ժողովրդի հետ քայլել  ենք  պատմության նույն ճանապարհով, և այդ երթը շարու ակվում է»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում  մայրենի լեզու սովորել:

Ընդառաջելով  Հայաստանի եզդիների միության առաջարկությանը՝  Լևոն Մկրտչյանը խոստացել է  համայնքի ներկայացուցչին ընդգրկել  ՀՀ ԿԳ նախարարին կից հանրային խորհրդի կազմում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել նախարարի,  նախարարության  մասնագետների և եզդի  ուսուցիչների հետ՝  քննարկելու  կրթության բովանդակային խնդիրները: 

 

Placeholder
Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում մայրենի լեզու սովորել. նախարար