Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդես գալ «Զարյայի» հետ հանդիպմանը
Սպորտ
18:10 27/09/2016
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդես գալ «Զարյայի» հետ հանդիպմանը

Եվրոպա լիգայի խաղարկության «Զարյայի» հետ առաջիկա չորեքշաբթի օրը «Օլդ Տրաֆորդում» կայանալիք հանդիպումը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:

Աղբյուրը պնդում է, որ Պրեմիեր լիգայի հերթական տուրում «Լեսթերի» նկատմամբ 4:1 հաշվով տոնած հաղթանակից հետո մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է հանգստի հնարավորություն տալ շվեդ ֆուտբոլիստին:

Նշվում է նաև, որ «Զարյայի» հետ խաղում ասպարեզ դուրս կգա վնասվածքից ապաքինված Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
 

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդես գալ «Զարյայի» հետ հանդիպմանը