Նունե Մանուկյան. Հայաստանի պոտենցիալը էկոտուրիզմն է
Տնտեսություն
14:44 27/09/2016
Հայաստան

Նունե Մանուկյան. Հայաստանի պոտենցիալը էկոտուրիզմն է

Տուրիզմի ոլորտում աճ պահանջելուց առաջ պետությունը պետք է լուրջ ծրագրեր իրականացնի, գումարներ ներդնի, միջազգային ցուցահանդեսների մասնակցի: Զբոսաշրջության օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

«Հայաստանը դրսում մեծ փիարի կարիք ունի»,-նշեց Մանուկյանը:

Նրան զարմացրել է հարևան երկրի պետբյուջեից ոլորտի զարգացման համար տրամադրվող գումարի չափը. «Ես շատ վատ զգացի, երբ համեմատեցի այն գումարի հետ, որը տրամադրվում է Հայաստանի պետական բյուջեով: Հարևան երկրում տրամադրվում է  12 մլն դոլար, իսկ Հայաստանում՝ մոտ 400 հազար դոլար»:

Նա ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին համեմատում է այն կնոջ հետ, ում տան ուտելիքը քիչ է, սակայն կարողանում է գեղեցիկ սեղան փռել:

Հայաստանի տարբեր համայնքներում կազմակերպվող  փառատոները, բանախոսի դիտարկմամբ, նպաստում են համայնքների զարգացմանն ու գյուղական տուրիզմի զարգացմանը: Դրանց ևս պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի:

«Հայաստանի պոտենցիալը էկոտուրիզմն է: Օրինակ, գինու փառատոնը տուրօպերատորները ներառում են փաթեթներում, դրանք լավ վաճառվում են հատկապես ռուս զբոսաշրջիկների շրջանում»,-ասաց Ն. Մանուկյանը:

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապերսյանն էլ նշում է, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որ միջազգային հեղինակավոր հեռուստաընկերությունների՝ CNN-ի, Euronews-ի միջոցով գովազդել երկիրը, նկարհանվել ու լյան տարածումէ  գտել «Հայատան Նոյի երկիր» ֆիլմը:

«Այնպես չէ, որ ընդհանրապես միջոցներ չեն տրամադրվում: 400 հազար դոլարը զբոսաշրջության աջակացման ծառայություններին տրամադրվող ամենամյա ծրագիրն է, ժամանակ առ ժամանակ իրականացվում են լրացուցիչ ծրագրեր»,-ասաց վարչության պետը:

Ապրեսյանի խոսքով, իրենք այս տարիների ընթացքում կարողացել են եղած միջոցներն առավել արդյունավետ ծախսել:

Placeholder
Նունե Մանուկյան. Հայաստանի պոտենցիալը էկոտուրիզմն է