Հրաչյա Ռոստոմյանը  համաձայնել   նախարար նշանակվել՝ պայմանով. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:51 28/09/2016

Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել նախարար նշանակվել՝ պայմանով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրել է, որ Սպորտի և երիտասարդության  հարցերով նորանշանակ  նախարար Հրաչյա Ռոստոմյանը  համաձայնել է նախարար նշանակվել պայմանով, որ շարունակի մնալ ՀԱՕԿ փոխնախագահ։  Հրաչ Ռոստոմյանը  օրերս Սերժ Սարգսյանի  կողմից  պարգևատրվել էր «Հայրենիքին  մատուցած ծառայությունների  համար» երկրորդ աստիճանի  մեդալով։ 

«Ուշագրավ է,  որ սպորտի և  երիտասարդության  նախարար Գաբրիել  Ղազարյանը ոչ մի գնահատանքի չարժանացավ։  Ըստ տեղեկությունների՝  2015թ. փետրվար ամսին  տեղի ունեցած հայտնի  իրադարձություններից հետո  նախարարի պաշտոնը  թողնելուց հետո  էլ Հրաչյա Ռոստոմյանը  շարունակել է համակարգել  սպորտի նախարարության աշխատանքները։  Նշենք, որ  նախարարի պաշտոնում  Հրաչյա Ռոստոմյանը  նշանակվում է երկրորդ անգամ։  Առաջին անգամ այդ պաշտոնում  նշանակվել էր 2012թ. հունիսի 16-ին և պաշտոնավարել մինչև 2014թ. մայիսը»,-գրել է թերթը:

 

 

Placeholder
Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել նախարար նշանակվել՝ պայմանով. «Ժամանակ»