Պիպոյան.  «Forpostart production»-ը գիտակցում է, որ իրեն պատասխանատվության կանչող չկա
Իրավունք
14:47 28/09/2016

Պիպոյան. «Forpostart production»-ը գիտակցում է, որ իրեն պատասխանատվության կանչող չկա

«Forpostart production» ընկերությանը գործունեությունը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նմանեցնում է մի իրավիճակի հետ, երբ չվերթի քիչ տոմսեր վաճառած ավիաընկերությունը հայտարարի, թռիչքը չի կայանալու:

Լրագրողների հետ հանդիպմանը սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետը մատնանշեց ստեղծված իրավիճակի պատճառները՝ ոլորտը չի վերահսկվում, չկան մշակված համապատասխան ընթացակարգեր:

«Տնտեսվարողը գիտակցում է, որ իրեն պատասխանատվության կանչող, իր նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող չկա: Իսկ երբ տնտեսվարողին ասում են, ինչ ուզում ես՝ արա, բնականաբար բիզնեսմենն ամեն ինչ անելու է իր գումարն աշխատելու համար»,-ասաց ՀԿ նախագահը:
 

Placeholder
Պիպոյան. «Forpostart production»-ը գիտակցում է, որ իրեն պատասխանատվության կանչող չկա