17 երկիր հաստատել է «Մանկական Եվրատեսիլ-2016»-ին  մասնակցությունը
Մշակույթ
09:18 29/09/2016
Աշխարհ

17 երկիր հաստատել է «Մանկական Եվրատեսիլ-2016»-ին մասնակցությունը

17 երկիր հաստատել է «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին  մասնակցությունը, որը կայանալու է Մալթայում նոյեմբերի 20-ին: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Եվրոպական հեռարձակողների միությանը:

Մասնակից երկրներն են՝ Հայաստան, Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Վրաստան, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Մալթա, Մակեդոնիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Սերբիա, Ուկրաինա, Ռուսաստան:

Վերջին տաս տարվա ընթացքում առաջին անգամ մրցույթին մասնակցելու մասին է հայտարարել Լեհաստանը: Չորս տարվա ընդմիջումից հետո վերադարձել է նաև Իսրայելը:

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը: Նրանց թեկնածությունը հաստատել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը՝ ներքին ընտրության արդյունքում:

Placeholder
17 երկիր հաստատել է «Մանկական Եվրատեսիլ-2016»-ին մասնակցությունը