«Ժամանակxժամանակxժամանակը»  Նկարիչների միությունում
Մշակույթ
18:36 29/09/2016
Հայաստան

«Ժամանակxժամանակxժամանակը» Նկարիչների միությունում

Հայաստանի Նկարիչների միությունում  բացվել է նկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցի-Ջավրուշյանի գործերի «Ժամանակxժամանակxժամանակ» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև հոկտեմբերի 9-ը։ Ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:

Ցուցահանդեսում ներկայացված են արվեստագետի դեռևս չցուցադրված կոլաժների հավաքածուն, որը ներառում է ավելի քան 60 աթոռ-կոլաժ։ 

Լրագրողների հետ զրույցում Մշեցի-Ջավրուշյանն ասաց, որ  կոլաժների միջոցով պատմում է ժամանակի մասին՝  անցյալի, ներկայի և ապագայի:

«Այս ամենն իմ ստեղծագործական գործունեության 30 տարվա արդյունքն է»,- նշեց նա:

Կոլաժները հիմնականում պատրատված են հաշվիչներից և աթոռներից: Արվեստագետը չցանկացավ մեկնաբանել, թե որն է դրանց իմաստը, որպեսզի այցելուներն իրենք փորձեն հասկանալ:

Գևորգ Մշեցին Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Նրա գործերը ներկայացվել են շուրջ երկու տասնյակ անհատական և մի շարք խմբակային ցուցահանդեսներում։ Արվեստագետի գործերը պահվում են ինչպես Հայաստանի և Ռուսաստանի տարբեր թանգարաններում, այնպես էլ մասնավոր հավաքածուներում (Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Շվեդիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Իրան, Կիպրոս, Սուդան, Լիբանան)։

 

Placeholder
«Ժամանակxժամանակxժամանակը» Նկարիչների միությունում