Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:39 29/09/2016
ԼՂՀ

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

 

 

Placeholder
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց. ԼՂՀ ՊՆ