Լևոն Սարգսյանը հերյուրանք է որակել իր՝ Մատենադարանի տնօրեն նշանակվելու մասին լուրը. ՀԺ
Օրվա մամուլ
08:34 30/09/2016

Լևոն Սարգսյանը հերյուրանք է որակել իր՝ Մատենադարանի տնօրեն նշանակվելու մասին լուրը. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ նախագահի եղբոր՝ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցականության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանի  հետ:

- Պարոն Սարգսյան, մամուլում հրապարակում կա, որ դուք եք համարվում Մատենադարանի տնօրենի թեկնածուներից ամենահավանականը: Ունե՞ք նման ցանկություն:

- Ոչ, դա հերյուրանք է, ես առաջին անգամ մամուլի հրապարակումից եմ իմացել: Այդ մասին խոսք չկա նույնիսկ:

- Եթե մրցույթ լինի՝ չե՞ք մասնակցի: Ճի՞շտ հասկացա:

- Այո, ճիշտ հասկացաք, ես չեմ պատրաստվում մասնակցել: Սա հերթական դեպքն է, որ թերթերն ինձ պաշտոն են վերագրում, էլ պաշտոն չի մնացել, որ չվերագրեն: Էլ ռեկտորի պաշտոն չի մնացել, որ չնշանակեն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Placeholder
Լևոն Սարգսյանը հերյուրանք է որակել իր՝ Մատենադարանի տնօրեն նշանակվելու մասին լուրը. ՀԺ