Հոկտեմբերի 1-ը մի քանի ՀԿ-ներ հռչակել են Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր
Իրավունք
14:21 01/10/2016

Հոկտեմբերի 1-ը մի քանի ՀԿ-ներ հռչակել են Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր

Հոկտեմբերի 1-ը  հայաստանյան մի քանի հասարակական կազմակերպություններ  Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր են հայտարարել:

2010թ-ից ի վեր, երբ հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ամեն տարի այդ օրն իրականացնում է հանրային միջոցառում՝ ուղղված Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելմանը:

Մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհ կայարանի հարևանությմաբ գտնվող  գետնանցումում այսօր առաջին միջոցառումն անցկացվեց: Կոալիցիայի ծրագրերի համակարգող Մարիամ Կուրշուդյանը նշեց, որ 2010-2016 թվականների ընթացքում Հայաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել 35 կին:

ՀԿ-ներն օր առաջ Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի ընդունումն անհրաժեշտություն են համարում:



Մանրամասները` տեսանյութում:

Placeholder
Հոկտեմբերի 1-ը մի քանի ՀԿ-ներ հռչակել են Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր