ԲՈՀ-ը ատենախոսությունների պաշտպանության կանոնակարգում փոփոխություններ է իրականացրել
Կրթություն, գիտություն
15:35 03/10/2016
Հայաստան

ԲՈՀ-ը ատենախոսությունների պաշտպանության կանոնակարգում փոփոխություններ է իրականացրել

Բարձրագույն որակավորման հանձնաժողովը դժվարեցնում է ատենախոսությունների պաշտպանությունը: Առաջին նպատակը գրագողությունների բացառումն է,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը: 

ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը տեղեկացրեց, որ կատարված փոփոխությունները չեն վերաբերում բնագիտական առարկաների գծով ատենախոսությունների պաշտպանություններին:

«Որևէ բան չփոխվեց ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության մասնագետների համար, առանց այդ էլ նրանց աշխատությունները տպագրվում են դրսում»,-ասաց Մխիթարյանը:

Կատարված փոփոխությունների մասին բանախոսները պատմում են տեսանյութում:

Placeholder
ԲՈՀ-ը ատենախոսությունների պաշտպանության կանոնակարգում փոփոխություններ է իրականացրել