Հայաստանը միակ երկիրն է, որ ունեցավ երկու ոսկե մեդալ
Սպորտ
16:30 03/10/2016
Հայաստան

Հայաստանը միակ երկիրն է, որ ունեցավ երկու ոսկե մեդալ

Ավարտվեց շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունը:

Մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հիանալի ելույթ ունեցան մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը և մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանը:

Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը առաջին 7 տուրերում տարավ 7 հաղթանակ, իսկ մրցաշարի վերջին 4 պարտիաներն ավարտեց ոչ-ոքի արդյունքով, որը բավարար էր աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն հռչակվելու համար:

Մանուէլ Պետրոսյանը, ով հանդես էր գալիս մինչև 18 տարեկանների մրցաշարում, նույնպես 11 հնարավորից վաստակեց 9 միավոր և դարձավ աշխարհի չեմպիոն: Ի դեպ` Հայաստանը միակ երկիրն է, որ մրցաշարում ունեցավ երկու ոսկե մեդալ:
 

Placeholder
Հայաստանը միակ երկիրն է, որ ունեցավ երկու ոսկե մեդալ