Նավթի համաշխարհային գները նվազել են
Տնտեսություն
10:51 03/10/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:

Ըստ այդ տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,70%-ով՝  հասնելով  47,90 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,46%-ով՝ հասնելով բարելի համար 49,96  դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գները նվազել են