Դեռ պարզ չէ՝ ով կդառնա Գյումրիի քաղաքապետ.«Ժամանակ»
Օրվա մամուլ
08:46 04/10/2016

Դեռ պարզ չէ՝ ով կդառնա Գյումրիի քաղաքապետ.«Ժամանակ»

Գյումրում ՏԻՄ ընտրություններում  նախնական արդյունքներով  «Բալասանյան դաշինքը» ստացել է  15 մանդատ,  9 մանդատ բաժին է հասել ԲՀԿ-ին,  5 մանդատ՝ ՀՎԿ-ին,  4 մանդատ՝ Գալային։  Արդյունքում՝ ընդդիմությունը  3 ուժերով միասին վերցրած  ստացել է 18 մանդատ,  իսկ «Բալասանյան դաշինքը» 15 մանդատ։ 

Գյումրում «Ասպարեզ» ակումբում  ԳԱԼԱ կուսակցության հրավիրած  ասուլիսում կուսակցության  ցուցակի երկրորդ  համարի  ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանը «Ժամանակ»-ի փոխանցմամբ, ասել է, որ  երեկվանից արդեն որոշ ՀՀԿ-ականներ, մասնավորապես Արմեն Աշոտյանն ու  Սամվել Ֆարմանյանը շտապել են իրենց ֆեյսբուքյան էջերում բացատրել, թե ընդդիմությունը սխալ է հաշվել և քաղաքապետ է դառնալու Բալասանյանը։ 

Բարսեղյանի խոսքերով՝ եթե  որևէ « գեղանկարչական կամ քանդակագործական հրաշքով»  այս 15 մանդատը չդառնա 18, ապա մարդիկ կսկսեն իրար հետ բանակցել։

Placeholder
Դեռ պարզ չէ՝ ով կդառնա Գյումրիի քաղաքապետ.«Ժամանակ»