Արարատի,  Սյունիքի  և Լոռու մարզպետներն առաջիկայում պաշտոնանկ կարվեն. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:58 04/10/2016

Արարատի, Սյունիքի և Լոռու մարզպետներն առաջիկայում պաշտոնանկ կարվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ն արդեն հայտնել էր, որ նոր կառավարության ձևավորումից  հետո ենթադրվում է, որ մարզպետների շրջանում ևս կադրային փոփոխություններ տեղի կունենան։ Սակայն տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրության պատճառով  այն մի փոքր հետաձգվել էր։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Լոռու մարզպետ  Արթուր Նալբանդյանն  առաջիկայում պաշտոնանկ է արվելու  և նշանակվելու է ՀՀ ջրային  պետական կոմիտեի  նախագահ՝ Արամ Հարությունյանի փոխարեն։

«Լոռու մարզպետի պաշտոնում   կնշանակվի  ՀՀ ոստիկանության պետի տեղակալ  Անուբաղ Համբարյանը։  Ի դեպ, ենթադրվում է,  որ առաջիկայում  կփոխվեն նաև  Արարատի և Սյունիքի  մարզպետները։ Մասնավորապես, ըստ լուրերի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար  Արամային Գրիգորյանն առաջիկայում  նշանակվելու է  Արարատի մարզպետ։  2014-ին  Գրիգորյանը բնապահպանության նախարարի  պաշտոնը զբաղեցնելուց առաջ դարձյալ  այդ պաշտոնն էր զբաղեցնում»,-գրել է թերթը։

Placeholder
Արարատի, Սյունիքի և Լոռու մարզպետներն առաջիկայում պաշտոնանկ կարվեն. «Ժողովուրդ»