Արոնյանը միավորը կիսեց Մամեդյարովի հետ
Աշխարհում
19:20 04/10/2016
Աշխարհ

Արոնյանը միավորը կիսեց Մամեդյարովի հետ

Մոսկվայում շարունակվող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 7-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է ավարտել պարտիան ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Կողմերը խաղաղ ելք են կնքել 40-րդ քայլում: 7-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատարը վաստակել է 4 միավոր, Մամեդյարովն իր ակտիվում ունի 3 միավոր:

Placeholder
Արոնյանը միավորը կիսեց Մամեդյարովի հետ