Գվարդիոլան իր սաներին արգելել է օգտվել համացանցից
Սպորտ
19:36 04/10/2016

Գվարդիոլան իր սաներին արգելել է օգտվել համացանցից

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թիմային գործունեության ժամանակ իր ֆուտբոլիստներին արգելել է օգտվել համացանցից: Ոչ մի այլ զբաղմունք, որը կարող է շեղել ֆուտբոլից: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը:

Կատալոնացին «Մանչեսթեր Սիթիի» կենսակերպի մեջ ավելացրել է ևս մեկ խիստ կետ. ֆուտբոլիստները պետք է հատուկ ռեժիմով սնվեն, հաց ուտեն միասին և կրկին համացանցի թեման` այս անգամ հավաքների ժամանակ:

«Պեպն արգելել է համակարգչից օգտվել թիմային հավաքակների և մարզումների ժամանակ: Նա աշխարհի լավագույն մարզիչն է, ուստի ոչ մի խնդիր` ֆուտբոլը պետք է լինի առաջին տեղում»,- ասել է թիմի պաշտպան Պաբլո Սաբալետան:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
 

Placeholder