«Չի  կարելի բացառել». Վահե Էնֆիաջյանը՝ Ծառուկյանի վերադարձի մասին. ՀԺ
Օրվա մամուլ
09:06 05/10/2016

«Չի կարելի բացառել». Վահե Էնֆիաջյանը՝ Ծառուկյանի վերադարձի մասին. ՀԺ

«Քաղաքականությունում երբեք և ոչինչ չի  կարելի բացառել»,- ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը երեկ այսպես է պատասխանել  «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե հնարավո՞ր է  ԲՀԿ համագումարին  հայտարարվի Ծառուկյանի վերադարձի մասին։

 Ծառուկյանի վերադարձի դեպքում  ինչո՞վ է զբաղվելու կուսակցության նախագահ  Նաիրա Զոհրաբյանը՝ հարցին  Էնֆիաջյանը պատասխանել է, որ եթե նման իրավիճակ լինի,  իրենք միասնական կգտնեն լավագույն լուծումը։ 

Թերթը հետաքրքրվել է նաև, թե երբ է հրավիրվելու ԲՀԿ-ի համագումարը։  Ի պատասխան՝  նա նշել է, որ  հստակ օր դեռևս հայտնի չէ, որոշակի հստակեցումներ լինելուց հետո կտեղեկացնեն։

Placeholder
«Չի կարելի բացառել». Վահե Էնֆիաջյանը՝ Ծառուկյանի վերադարձի մասին. ՀԺ