Ըստ ավանդության՝ ավտոմեքենա տարվա լավագույն ուսուցչին
Կրթություն, գիտություն
15:51 05/10/2016
Հայաստան

Ըստ ավանդության՝ ավտոմեքենա տարվա լավագույն ուսուցչին

«Մանկավարժական գործունեությանս 11 տարիների ընթացքում չեմ էլ պատկերացրել, որ մի օր այսպիսի մրցանակի կարժանանամ, առավել ևս՝ գլխավոր մրցանակի, իսկապես անկանկալ էր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց  2016 թվականի «Լավագույն ուսուցիչ» կոչմանն արժանացած Գեղարքունիքի մարզի Դրախտիկի միջնակարդ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ Արարատ Մովսիսյանը:

Նշենք, որ այսօր՝ Ուսուցչի օրվա առթիվ, կազմակերպվել էր հանդիսավոր արարողություն, որի ժամանակ էլ հայտնի դարձան այս տարվա «Լավագույն ուսուցիչը», «Լավագույն տնօրենն» ու «Լավագույն դաստիարակը»: Ըստ ավանդույթի`  լավագույն ուսուցչին  և դաստիարակին ՀՀ վարչապետի կողմից տրվում են ավտոմեքենաներ, իսկ լավագույն տնօրենին` համակարգիչ:

«Աշխատանքս սիրով ու նվիրվածությամբ եմ կատարում: Տասը տարի առաջ միքիչ ուրիշ էր, հիմա ուսման նկատմամբ մի տեսակ հետաքրքրությունը նվազել է: Մեր խնդիրն է այդ հետաքրքրությունը միշտ բարձր պահել աշակերտի մոտ»-ասաց նա:

Ինչ վերաբերում է համայնքում աշակերտների թվի նվազմանը, Արարատ Մովսիսյանը տեղեկացրեց, որ տատանումն այդքան էլ մեծ չէ, այն 150-140-ի սահմանում:

«Ներկայումս Դրախտիկի դպրոցն ունի 143 աշակերտ: Մեր գյուղը լավն է,  Դրախտիկն է, դրա համար էլ չեն գնում»,-ժպիտով հավալեց ուսուցիչը:

Դպրոցի հիմնական խնդիրն, ըստ մանկավարժի շարունակում է մնալ վերանորոգումը. «Պայմաններն անմխիթար են, վերանորոգման անհրաժեշտ կարիք կա»:

Placeholder