Մեկնարկում է Խաչատրյանի միջազգային 4-րդ փառատոնը
Մշակույթ
09:19 05/10/2016
Հայաստան

Մեկնարկում է Խաչատրյանի միջազգային 4-րդ փառատոնը

Խաչատրյանի միջազգային 4-րդ փառատոնի մեկնարկը տրելու է  Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 6-ին «Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագրով:  

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի կայքից տեղեկանում ենք, որ համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները և համաշխարհային պրեմիերա՝ Դեվիդ Դե Բուր Քենֆիլդ՝ Կոնցերտ Արամ Խաչատրյանի թեմաներով սաքսոֆոնի և նվագախմբի համար:  Ստեղծագործությունը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:

Համերգին հանդես են գալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը: Որպես մենակատար հանդես են գալու սաքսոֆոնահարներ Հայրապետ Առաքելյանը, Արմեն Հյուսնունցը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը: Դրիժորներն են Սերգեյ Սմբատյանը, Արմեն Հյուսնունցը: 

Placeholder