Նոր նամականիշ՝ նվիրված մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին
Մշակույթ
12:51 05/10/2016

Նոր նամականիշ՝ նվիրված մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին

«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը երեկ շրջանառության մեջ է դրել 1 նամականիշ՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին: Տաթևիկ Սազանդարյանը եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի՝ ունենալով մեծ ներդրում ազգային օպերային արվեստի զարգացման գործում:

«Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից մանրամասնում են՝ նամականիշը ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք, տպվել է Ֆրանսիայում՝ Կարտոր տպարանում: Նամականիշի առաջին պլանում պատկերված է Տ. Սազանդարյանը՝ Ալ. Սպենդիարյանի  «Ալմաստ» օպերայի համանուն դերում: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:

Մարումն իրականացրել են ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Հայաստանի երաժշտական միության նախագահ, մշակութային գործիչ, ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
 

Placeholder
Նոր նամականիշ՝ նվիրված մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին