Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն. ՀԺ
Օրվա մամուլ
08:59 06/10/2016

Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ  երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ»  համալիրում  տեղի է ունեցել  Ծառուկյանի և ԲՀԿ վերնախավի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է  Ծառուկյանի՝  քաղաքականություն վերադառնալու հարցը։

Ըստ թերթի աղբյուրների՝  նախնական որոշում է կայացվել, որ  Ծառուկյանը վերադառնում է։  Թերթի թղթակիցը լուրը  պաշտոնապես ճշտելու համար կապ է հաստատել Գագիկ Ծառուկյանի խոսնակ  Իվետա Տոնոյանի հետ։  Վերջինս ասել է, որ  այդ հանդիպման մասին  տեղեկատվության չի տիրապետում, հանդիպման ու որոշման լուրը կճշտի այսօր։

Placeholder
Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն. ՀԺ