Թաիլանդում կթույլատրվի աբորտ անել՝ Զիկա վիրուսի հայտնաբերման դեպքում
Աշխարհում
16:33 06/10/2016
Աշխարհ

Թաիլանդում կթույլատրվի աբորտ անել՝ Զիկա վիրուսի հայտնաբերման դեպքում

Թաիլանդում աբորտն արգելող օրենքի մեջ փոփոխություն կմտցնեն: Այն կվերաբերի դեպքերին, երբ կապացուցվի, որ պտղի մոտ լուրջ թերություններ կան՝ Զիկա վիրուսի հետ կապված: Լուրը գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տեղի առողջապահության լրատվական ծառայությանը:

Նրանց տեղեկատվությամբ՝  նմանատիպ դեպքերում կանանց կթույլատրեն ընդհատել հղիությունը, եթե նրա ժամկետը չի գերազանցում 24 շաբաթը:

Նախորդ շաբաթ Թաիլանդի իշխանությունները հաստատել են նորածինների մոտ միկրոցեֆալիայի առաջին դեպքերը, որոնք կապվում է Զիկա վիրուսի հետ:

Աղբյուրը գրում է, որ աբորտը Թաիլանդում պաշտոնապես արգելված է, բացառությամբ այն դեպքերի, երբ հղիությունը կնոջ կյանքը վտանգում է կամ այն բռնաբարության արդյունք է: Իսկ հղիության դադարեցումը հնարավոր է միայն մինչև 12-րդ շաբաթը:
 

Placeholder
Թաիլանդում կթույլատրվի աբորտ անել՝ Զիկա վիրուսի հայտնաբերման դեպքում