Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրիտանական The Rolling Stones ռոք խումբը հայտարարել է նոր ալբոմ թողարկելու մտադրության մասին, որը կդառնա վերջին տաս տարվա ընթացքում առաջին ալբոմը: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Guardian-ին:
Խումբը Թվիթերում կարճ տեսահոլովալ է հրապարակել, որտեղ խումբը նվագում է: Երաժիշտները չեն հաստակեցրել ոչ ալբոմի անունը, ոչ էլ թողարկման ժամկետը: Խմբի՝ ալբոմ թողարկելու մտադրությունների մասին անցած շաբաթ հայտնել էր պրոդյուսերը: Նա նշել էր, որ այդ մասին հաղորդագրություն կտարածեն դեկտեմբերին:
Guardian-ը նշում է, որ երաժիշտները ալբոմը ձայնագրել են երեք օրում սովորական բարձրախոսների օգնությամբ:
The Rolling Stones բրիտանական ռոք-խումբը հիմնվել է 1962 թվականին: Մեծ Բրիտանիայում խումբը թողարկել է 22 ստուդիական և 8 համերգային ալբոմներ (ԱՄՆ-ում համապատասխանաբար՝ 24 և 9)։ Խմբի 21 սինգլները մտել են UK Singles Chart հիթ-շքերթի առաջին տասնյակ, որից ութը զբաղեցրել են առաջին տեղը, Billboard Hot 100 հիթ-շքերթում համապատասխանաբար 28 և 8։
The Rolling Stones –ի ալբոմների համաշխարհային թողարկումների քանակը գերազանցում է 250 միլիոն օրինակը, որից 200 միլիոնը վաճառվել է միայն ԱՄՆ-ում։ Այս ցուցանիշով խումբն ամենահաջաղակներից է համարվում երաժշտության պատմության մեջ։