Ազատ շուկայում չափանիշն այն է, թե որքանով է ընդունվում քո ստեղծագործությունը. Արմեն Ամիրյան
Մշակույթ
17:26 07/10/2016
Հայաստան

Ազատ շուկայում չափանիշն այն է, թե որքանով է ընդունվում քո ստեղծագործությունը. Արմեն Ամիրյան

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է նախարարի`  «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցից մի հատված՝ մշակույթի գործիչներին կոչումներ շնորհելու մասին.

«Որպես պարզապես անհատ, Արմեն Ամիրյանը կարծում է, որ վաղուց պետք է վերանայվեր մշակութային ոլորտում պատվավոր կոչումների ինստիտուտը. «Ազատ շուկայում չափանիշն այն է, թե որքանով է ընդունվում քո ստեղծագործությունը»:

Որպես մշակույթի նախարար, նա հարգանք է պահանջում այդ կոչումների հանդեպ, այսինքն՝ «Շնորհել արժանապատվորեն: Առավելագույնս արդար եմ լինելու այդ դաշտում և պայքարելու եմ արդարության համար»»:

Placeholder
Ազատ շուկայում չափանիշն այն է, թե որքանով է ընդունվում քո ստեղծագործությունը. Արմեն Ամիրյան