Նոր բնակարանների բանալիներ՝ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում
Օրվա թեմա
13:53 07/10/2016
Հայաստան

Նոր բնակարանների բանալիներ՝ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությանն ընդառաջԵրևանի ավագանու որոշմամբ նոր բնակարաններ են հատկացվել 1991թ. ապրիլին Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում հերոսաբար զոհված ազատամարտիկ Արթուր Կարապետյանի,  ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին և ՀՀ սահմանների պաշտպանության, «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի անդամ, վիրավոր ազատամարտիկ Վիրաբ Սարգսյանի ընտանիքներին, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային չորս մրցույթի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանակիր, «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին, ութ անչափահաս երեխաներ ունեցող Արթուր Սաֆարյանի և Լուսինե Բակունցի ընտանիքին:

Բնակարանների բանալիները նրանց է հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարաի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ տրամադրվեց նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ևս 4 ընտանիքի:

Հաշվի առնելով Արցախյան ազատամարտում ունեցած ներդրումը, հայ ազգագրական ու հայրենասիրական երգերի ստեղծման և տարածման գործում ունեցած զգալի ավանդը, ինչպես նաև բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը՝ Երևանի քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունուն:

Placeholder
Նոր բնակարանների բանալիներ՝ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում