Հովիկ Աբրահամյանը շփումների մեջ է  իր հետ պաշտոնանկ  արվածների հետ. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:42 08/10/2016

Հովիկ Աբրահամյանը շփումների մեջ է իր հետ պաշտոնանկ արվածների հետ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ  Հովիկ Աբրահամյանը պաշտոնաթողությունից  հետո ինտենսիվ շփումների մեջ է  իր հետ պաշտոնանկ  արված գրեթե  բոլոր նախկին  նախարարների և պաշտոնյաների հետ։ 

«Հովիկ Աբրահամյանը անձամբ զանգահարում, հանդիպում է նրանց մտերիմ միջավայրում, կերուխում կազմակերպում։  Արգամիչը հիշում է  անգամ նրանց, ում հետ իր վարչապետության ժամանակ լավ հարաբերություն չի ունեցել։  Օրինակ՝ տրանսպորտի  և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հարաբերություններն անհարթ  են եղել շուրջ մեկ տարի։  Վերջին շաբաթների ինտենսիվ  շփումներից հետո  Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները շատ ջերմացել են»,-հավելել է թերթը:

Placeholder
Հովիկ Աբրահամյանը շփումների մեջ է իր հետ պաշտոնանկ արվածների հետ. «Ժամանակ»