Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության  քաղաքական  որոշումներն  այլևս  կայացված է. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:06 08/10/2016

Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության քաղաքական որոշումներն այլևս կայացված է. «Ժողովուրդ»

 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով,  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  նախագահ  Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության  և նրա փոխարեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության  գլխավոր  տնօրեն  Վարդան հարությունյանին  նշանակելու  քաղաքական  որոշումներն  այլևս  կայացված են։  Ենթադրվում է, որ գալիս շաբաթվա ընթացքում  Սերժ  Սարգսյանի համապատասխան հրամանագրերն արդեն  կհրապարակվեն։

 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝  այս կադրային փոփոխության մասին  պաշտոնական հայտարարության  ձգձգումը երկու  պատճառ ունի,  նախ Վարդան Հարությունյանը պետք է հանձնի  գլխավոր տնօրենի  գործառույթները,  ինչի համար ժամանակ է հարկավոր։  Մյուս կողմից էլ իշխանական քարոզչության տեսանկյունից  նախընտրելի է, որ  շաբաթը մեկ առանցքային փոփոխություն ներկայացվի հանրությանը, որպեսզի իշխանությունների վերափոխման շոուն, որն արդեն մոտ մեկ ամիս է  ընթանում է,  հնարավորինս երկար շարունակվի։

Placeholder
Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության քաղաքական որոշումներն այլևս կայացված է. «Ժողովուրդ»