Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բորդյուժան ողջունել է Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելու Հայաստանի որոշումը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ողջունել է Հայաստանի ու Բելառուսի մասնակցությունը Սիրիայի Արաբական պետությանը միջազգային հումանիտար օգնության տրամադրման գործում:
ՀԱՊԿ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, վերջին օրերեին Բելառուսը Սիրիա է ուղարկել 45 տոննա հումանիտար բեռ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Սիրիա է ուղարկվել 40 տոննա մարդասիրական օգնություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ են՝ սնունդ, հագուստ, դեղորայք: