Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրեզնոյից ժամանած բժիշկները բարեգործական հիմունքներով բժշկական սպասարկում են իրականացնում Արցախում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, որոնք բարեգործական հիմունքներով բժշկական սպասարկում են իրականացնում քաղաքացիների համար: Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը երախտագիտություն է հայտնել ամերիկացի բժիշկներին նրանց առաքելության համար՝ ընդգծելով, որ մեր երկրում բարձր են գնահատում մարդասիրության նման դրսևորումները:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք: