Շեղվածները անբարոյական են. Բիշարյան
Քաղաքական
16:06 10/10/2016
Հայաստան

Շեղվածները անբարոյական են. Բիշարյան

Այն անձինք, ովքեր շեղվել են նախապես կայացված համձայանությունից՝ անբարոյականներ են: Այդ մասին Վանաձորում ընտրություններից հետո հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նա ասաց, թե վստահ է իր քաղաքական թիմի վրա և նրանք պահել են նախապես կայացած պայմանավորվածությունը:

«Ես վստահ եմ, որ իմ քաղաքական թիմը հստակ պահել է կայացված որոշումը իր սկզբունքի համաձայն: Ես վստահ եմ դրանում, իսկ նրանք, ովքեր շեղվել են ընդհանուր համաձայնության որոշումից՝ նրանք ուղղակի անբարոյականներ են», -հայտարարեց Բիշարյանը:

«Հայկական Վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հայտարարել էին, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում սատարելու են «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին, և այդ դեպքում Մարուքյանը կստանար 18 ձայն:

Սակայն ընտրությունների արդյունքներով, Մարուքյանի օգտին քվեարկել էին 14-ը:

Ընտրությունների արդյունքներով, քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, որին կոալիցիայի շրջանակներում աջակցում էր ՀՅԴ-ն: Այս պարագայում սպասվում էր, որ Ասլանյանի օգտին կքվեարկի ավագանու 15 անդամ, սակայն նրա օգտին քվեարկել էին 19-ը:

Placeholder
Շեղվածները անբարոյական են. Բիշարյան