Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է «Արարատ-73» ֆուտբոլային թիմի արձանախումբը
1973 թ. հոկտեմբերի 10-ին «Արարատ» ֆուտբոլային ակումբը դարձավ ԽՍՀմ գավաթակիր: Այսօր` ուղիղ 43 տարի անց, «Հրազդան» մարզադատի հարևանությամբ բացվեց «Արարատ 73»-ին նվիրված ֆուտբոլային թիմի արձանախումբը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլային թիմի փառահեղ հաղթանակները հավերժացնող արձանախմբի բացման պատիվը վերապահվել է լեգենդար ֆուտբոլիստներին:

Հաղթական գավաթի արձանի հանդիսավոր բացումն իրականացրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բացված «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը:
