Գազավիկների կառավարությունը. ՉԻ
Օրվա մամուլ
09:00 11/10/2016

Գազավիկների կառավարությունը. ՉԻ

«Չորրորդ իշխանություն»-ը գրել է. «Նորանշանակ  վարչապետ Կարեն Կարապետյանը  կառավարությունը վերածել է գազի գրասենյակի։ Կարապետյանը, որ տևական ժամանակ աշխատել է  «Հայռուսգազարդի» տնօրեն, հետո նաև ՌԴ-ում՝ «Գազպրոմ» ընկերության փոխտնօրենի  պաշտոնում  կառավարությունը համալրել է  «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներով։ 

Նա «Գազպրոմ-Արմենիայի»  աշխատակազմի ղեկավար  Վահե Ստեփանյանին  նշանակել է  կառավարության  աշխատակազմի ղեկավար- նախարարի  առաջին տեղակալ։  Ջրային տնտեսության պետական  կոմիտեի  նախագահի պաշտոնում  օրերս նշանակվեց  գազի սպասարկման  Էյ-Ի-Ջի Սերվիս ՍՊԸ գլխավոր տնօրեն  Արսեն Հարությունյանը, և վերջապես՝ երեկ ՊԵԿ  նախագահի  պաշտոնում նշանակվել է  «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն  Վարդան Հարությունյանը»:

Placeholder
Գազավիկների կառավարությունը. ՉԻ