Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դալլաքյանը՝ իրեն առնչվող կուսակցությանը Սեյրան Օհանյանի հնարավոր անդամակցության մասին
Այսօր ակտիվ քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրած ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին, սակայն դեռ չի հրապարակի, թե ինչ ձևաչափով է լինելու կուսակցությունը:
«Դուք գիտեք, որ նոր Ընտրական օրենսգրքով միայն քաղաքական ուժերը կարող են մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ես հայտարարում եմ, որ այն ձևաչափը, որով կմասնակցեմ խորհրդարանական ընտրություններին, դա կլինի համապատասխան կուսակցական ցուցակը: Թույլ տվեք, այսօր փակագծեր չբացեմ, բայց ես ձեզ խոստանում եմ, որ հրապարակային կտեղեկացնեմ ձեզ ֆորմատը», -հայտարարեց Դալլաքյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ Սեյրան Օհանյանը ակտիվ առնչություն է ունենալու Դալլաքյանի հետ կապվող կուսակցության հետ, բանախոսը պատասխանեց. «Սեյրան Օհանյանը իր գործունեության և ծրագրերի մասին, որևէ հրապարակային հայտարարություն չի արել, հետևաբար ձեռնպահ կմնամ որևէ հրապարակային հայտարարություն չկատարած անձնավորության ծրագրերի հետ կապված որևէ գնայհատական տալ»:
Նաև ասաց, որ բարձր է գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը ու հավելեց. «Ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ, որպեսզի նման պետական, ռազմական գործիչը համագործակցեր այդ կուսակցության հետ»: