Վարչապետը՝ ՊԵԿ աշխատակիցներին. Դուք  շատ լավ գիտեք, որտեղ է թուղթը ավելորդ
Տնտեսություն
14:23 11/10/2016

Վարչապետը՝ ՊԵԿ աշխատակիցներին. Դուք շատ լավ գիտեք, որտեղ է թուղթը ավելորդ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ հանդիպմանը ներկայացրել է կառույցից իր սպասելիքները:

«Իրականում ֆրոնտային գծի վրա աշխատող կառույց է: Ի՞նչ խաղի կանոնների մասին ենք պայմանավորվելու այսօր և ո՞նց ենք շարժվելու առաջ»,-ասել է Կ. Կարապետյանը:

Վարչապետի առաջին ակնկալիքն օրինապահ տնտեսվարողների համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծումն է, այնուհետև փասաթղթերի, տեղեկանքների համադրման ցանկի ու ժեմկետների առավելագույն կրճատումն է, սպասարկման օպտիմալացումը:

«Մասնավորապես, խոսքը վերաբերում է ոչ միայն այն տեղեկանքներին, որ ՊԵԿ-ն է պահանջում, այլ այն տեղեկանքների մասին, որ կողքի գերատեսչություններից ու հիմնարկներից անհրաժեշտ է , որպեսզի ձևակերպեն: Դուք շատ լավ տիրապետում եք իրավիճակին, և շատ լավ գիտեք, որտեղ է թուղթը ավելորդ: Օրինակ, սննդի տեսչություն, դեղորայքի ներկրման ոլորտում, պետք է հստակ, մաքսիմալ ձևակերպել խաղի կանոնները, քաշքշուկը մինիմումի հասցված լինի, տեղեկանքների քանակը՝ մինիմումի»,-ասել է վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Վարչապետը՝ ՊԵԿ աշխատակիցներին. Դուք շատ լավ գիտեք, որտեղ է թուղթը ավելորդ