Ռուսաստանում Զիկա վիրուս 10 դեպք է արձանագրվել
Աշխարհում
18:39 11/10/2016
Աշխարհ

Ռուսաստանում Զիկա վիրուս 10 դեպք է արձանագրվել

«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հաղորդել է, որ սեպտեմբերի կեսերի  տվյալներով  Ռուսաստանում գրանցվել է Զիկա վիրուսով վարակման 10 դեպք: Լուրը գրում է  BBC-ի ռուսական ծառայությունը։

Պոպովան ընդգծել է, որ երկրում չկա վիրուսի տեղական փոխանցման դեպք. «Այսօրվա դրությամբ կան միայն ներկրված դեպքեր»: Նրա գնահատմամբ՝  Զիկա վիրուսի տարածման ռիսկերը Ռուսաստանում նվազագույն են։

Զիկան սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մարդկանց է փոխանցվում մոծակներից և ի հայտ է գալիս տենդի տեսքով: Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ:

Վիրուսի համաճարակը սկսվել է նախորդ տարի Բրազիլիայում: Այժմ հիվանդության դեպքեր են հայտնաբերվել  աշխարհի 70 երկրում:
 

Placeholder
Ռուսաստանում Զիկա վիրուս 10 դեպք է արձանագրվել