Պավել Սաֆարյանը՝տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար. ՀԺ
Օրվա մամուլ
08:57 12/10/2016

Պավել Սաֆարյանը՝տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով երեկ աշխատանքից ազատված ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանն առաջիկայում նշանակվելու է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար։

 Իսկ մինչ այդ Սաֆարյանը հասցրել է գրել 2017 թվականի բյուջեի նախագիծը, որն իր կյանքում հոբելյանական 20-րդն է։ Այսինքն, անկախ Հայաստանի 25 տարվա բյուջեներից 20-ը նա է կազմել։ Հիշեցնենք, որ պետական կառավարման համակարգում Պավել Սաֆարյանն ամենաերկարակյաց պաշտոնյաներից է։ Նա Հայաստանի հարկային ծառայության և հարկային օրենսդրության հիմնադիրն Է։ Իսկ 1994–1997թթ. եղել է հարկային պետական տեսչության պետ-նախարար։ 1997-ից եղել է ֆինանսների փոխնախարար։ Սաֆարյանի պաշտոնավարման տարիներին Ֆինանսների նախարարությունը երբեմն շատ արագ, երբեմն մի փոքր դանդաղ տեմպերով, բայց տասը նախարար է փոխել։

Placeholder
Պավել Սաֆարյանը՝տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար. ՀԺ