Արթուր Ջավադյանի խոսնակը՝ նրա  հրաժարական մասին. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:00 12/10/2016

Արթուր Ջավադյանի խոսնակը՝ նրա հրաժարական մասին. «Ժողովուրդ»

Հայաստանի կառավարման համակարգում ընթացքող  կադրային փոփոխությունները  շուտով կհասնեն  նաև  կենտրոնական բանկ։  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով,  ՀՀ ԿԲ նախագահ  Արթուր Ջավադյանն առաջիկայում  հրաժարականի դիմում կներկայացնի։

 Նա ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է  2008-ի մայիսից,  և մասնագիտական կարծիք կա, որ  իր գործի գիտակն է։  Այս պաշտոնում Ջավադյանը նշանակվեց  2008-ի ապրիլին՝  ՀՀ ԿԲ նախկին նախագահ  Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելուց  հետո։  Ջավադյանը 2014-ի մայիսին  երկրորդ անգամ վերանշանակվեց  ԿԲ նախագահ։  Նրա պաշտոնավարման ավարտին մնացել է 3 և  կես  տարի,  ԿԲ նախագահին նշանակում է խորհրդարանը՝ 6 տարի ժամկետով,  միևնույն անձը երկու անգամից ավել  չի կարող այդ պաշտոնում  նշանակվել։     

 ՀՀ ԿԲ նախագահի  մամուլի խոսնակ  Հարություն Բերբերյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել՝ Արթուր Ջավադյանի հրաժարականի մասին լուրերը որքանով են  իրականությանը համապատասխանում։  «Նման մտացածին լուրերը հարկ չենք համարում մեկնաբանել»,- պատասխանել է Բերբերյանը։

 

 

Placeholder
Արթուր Ջավադյանի խոսնակը՝ նրա հրաժարական մասին. «Ժողովուրդ»