Մայր թատրոնի վերանորոգված բեմում առաջին ներկայացումը նախատեսվում է նոյեմբերին
Մշակույթ
18:10 12/10/2016
Հայաստան

Մայր թատրոնի վերանորոգված բեմում առաջին ներկայացումը նախատեսվում է նոյեմբերին

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգված բեմում առաջին ներկայացումն, ամենայն հավանականությամբ, կլինի նոյեմբերին: Panorama.am-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանն ասաց, որ հստակ դժվար է ասել, բայց՝՝ «երևի, նոյեմբերին»:

Առաջինը  ներկայացվելու է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսը, որի ռեժիսորը Արմեն Էլբակյանն է:

«Փորձերն ընթանում են»,- ասաց նա:

Placeholder
Մայր թատրոնի վերանորոգված բեմում առաջին ներկայացումը նախատեսվում է նոյեմբերին