Աշնանային արձակուրդը կմեկնարկի հոկտեմբերի 24-ից
Կրթություն, գիտություն
13:16 12/10/2016
Հայաստան

Աշնանային արձակուրդը կմեկնարկի հոկտեմբերի 24-ից

Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից կսկսվի աշնանային արձակուրդը։

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:

«ՀՀ կրթության և գիտության նախարարության, տարածքային կառավարման լիազորված մարմնի ենթակայության հաստատությունների համար արձակուրդների ժամկետներում հաստատության նախաձեռնության դեպքում լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ: Առնվազն 5 աշխատանքային օր առաջ լիազոր մարմինը փոփոխությունները համաձայնեցնում է ԿԳ նախարարության հետ»,-հայտնում են ԿԳՆ-ից:

Placeholder
Աշնանային արձակուրդը կմեկնարկի հոկտեմբերի 24-ից