ԲՀԿ-ում  Ծառուկյանի համար նոր պաշտոն է ստեղծվելու. ՀԺ
Օրվա մամուլ
08:46 13/10/2016

ԲՀԿ-ում Ծառուկյանի համար նոր պաշտոն է ստեղծվելու. ՀԺ

ԲՀԿ-ամերձ շրջանակներից  «Հայկական ժամանակ»-ին  հայտնի  է դարձել, որ նոյեմբերին տեղի է ունենալու  «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության արտահերթ  համագումարը։  Սույն համագումարի ժամանակ, ըստ նույն աղբյուրների, կուսակցությունում նոր պաշտոն է ստեղծվելու՝ ԲՀԿ խորհրդի  նախագահ։  Այդ պաշտոնը պետք է զբաղեցնի  ԲՀԿ նախկին  նախագահ  Գագիկ Ծառուկյանը, որը ԲՀԿ-ի շուրջ  անցյալ տարվա  փետրվարին  տեղի ունեցած սկանդալային իրադարձությունների ժամանակ  լքեց կուսակցության նախագահի պաշտոնը։ Ծառուկյանը, սակայն,  ԲՀԿ-ից դուրս չեկավ։

Թերթի աղբյուրները հայտնում են նաև, որ ԲՀԿ գործող  նախագահ  Նաիրա Զոհրաբյանը  կուսակցության  նոյեմբերյան  համագումարի  ժամանակ  կրկին  կընտրվի  կուսակցության նախագահի  պաշտոնում։

«Վերջին մի քանի ամիսներին  ԲՀԿ-ն հող էր նախապատրաստում  Ծառուկյանի վերադարձի համար։  Երեկ էլ կուսակցության խորհրդարանական  խմբակցության քարտուղար  Վահե Էնֆիաջյանը  հայտարարում էր, թե ժողովուրդն է  պահանջում Գագիկ Ծառուկյանի վերադարձը  մեծ քաղաքականություն»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը:

 

Placeholder
ԲՀԿ-ում Ծառուկյանի համար նոր պաշտոն է ստեղծվելու. ՀԺ