Ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի. Վարչապետի հանձնարարականը՝ Արտեմ Ասատրյանին
Քաղաքական
12:33 13/10/2016

Ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի. Վարչապետի հանձնարարականը՝ Արտեմ Ասատրյանին

Գործադիրի այսօրվա  նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց՝  հաշվի առնելով ժամանակակից ՏՏ հնարավորությունները՝ ծառայությունները դարձնել ավելի հասանելի:

«Հաշվի առնելով ժամանակակից ՏՏ հնարավորությունները՝ ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի: Հանձնարարում եմ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին, առաջինը առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ: Երկրորդ՝ համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ստեղծել, որպեսզի կենսաթոշակի և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Placeholder
Ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի. Վարչապետի հանձնարարականը՝ Արտեմ Ասատրյանին