Քոչարյան. Չեմ պատկերացնում, թե ոնց են Սեյրան Օհանյանին ընդդիմադիր տեսնելու. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:01 14/10/2016

Քոչարյան. Չեմ պատկերացնում, թե ոնց են Սեյրան Օհանյանին ընդդիմադիր տեսնելու. «Առավոտ»

Քաղտեխնոլոգ  Կարեն Քոչարյանը  խոսելով  Վիկտոր Դալլաքյանի հայտարարության  և Սեյրան Օհանյանի  հետ կուսակցություն  ստեղծելու  շրջանառվող  լուրերի մասին՝ ասել է.

«Օգտագործելով  ինչ-որ մարդկանց  անձնական  ամբիցիաները՝ շեղում են։ Այսինքն՝ շատ դեպքերում մարդիկ  դառնում են խաղալիքներ, որոնք ունենում են անհասկանալի  ինչ-որ հիվանդ ամբիցիաներ, և իշխանությունը այդ մարդկանց դաշտ  գցելով՝ զբաղեցնում են, էլի։  Շոու է, хлеба и зрелищ ապահովում են։ Ես դժվար եմ պատկերացնում, թեև մենք ամեն ինչ տեսել ենք։ 

Տեսել ենք՝ ոնց են ճանապարհ դնում  Կարեն Դեմիրճյանին, հետո դիմավորում, Լևոն Տեր-Պետրոսյանին, հետո դիմավորում, ՕԵԿ-ին ինչ են ասում, հետո ինչ ձայներ է հավաքում ՕԵԿ-ը  Գյումրիում  և Վանաձորում։ Չնայած մեր հասարակությունը սերիալ շատ է սիրում, բայց, այնուամենայնիվ, անգամ այդ պարագայում չեմ պատկերացնում, թե ոնց ենք մենք  Սեյրան Օհանայնին  ընդդիմադիր տեսնելու՝ ընտրազանգվածը, ընտրողները, հասարակությունը»,-«Առավոտ»-ի փոխանցմամբ ասել է Քոչարյանը:

Placeholder
Քոչարյան. Չեմ պատկերացնում, թե ոնց են Սեյրան Օհանյանին ընդդիմադիր տեսնելու. «Առավոտ»